24.11.2024
ԵԱՏՄ պետություններում՝ 2014թ-ից հետո առաջին անգամ, արձանագրվել է զգալի տնտեսական աճ
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը վճռականորեն աջակցում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը. Թրամփը՝ Իլհամ Ալիևին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ-ն վճռականորեն աջակցում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այս մասին Ադրբեջանի անկախության օրվա կապակցությամբ Իլհամ Ալիևին ուղարկված նամակում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։


«Ադրբեջանը ԱՄՆ արժեքավոր գործընկերն է։ Մեր ընդհանուր ջանքերը ուղղված են ահաբեկչության դեմ պայքարին և համաշխարհային անվտանգության ամրապնդմանը։ Մենք ադրբեջանական ժողովրդի կողքին ենք, հակված ենք հարաբերությունների ամրապնդմանը անվտանգության, տնտեսական համագործակցության և ժողովրդավարության ոլորտներում»,-նշել է Թրամփը։


«ԱՄՆ-ն նաև աջակցում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»,-գրված է Թրամփի շնորհավորական ուղերձում։


Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, որ Ադրբեջանը հանդիսանում է Եվրոպայի համար նոր էներգետիկ պաշարների աղբյուր։