24.11.2024
Ֆինանսական կրախը շարունակվում է. Moody’s այլևս Բաքվին չի վստահում
prev Նախորդ նորություն

Պոպով. Երևանն ու Բաքուն համաձայնել է ավելացնել միջազգային դիտորդների քանակը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հաջողվել է պայմանվորվել պաշտոնական Երևանի ու Բաքվի հետ միջազգային դիտորդների թիվը յոթ անդամով ավելացնելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:


Միեւնույն ժամանակ Պոպովը նշել է, որ սա դեռ չի նշանակում, որ այ հարցում բոլոր տարաձայնություները լուծվել են: «Դրա հետ մեկտեղ պահպանվում են տարաձայնություններ որոշ հարցերի վերաբերյալ, ներառյալ դիտորդների տեղակայման վայրերը, նրանց ֆինանսավորելու կարգը և այլ տեխնիկական հարցեր», - ասաց Իգոր Պոպովը ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը:


Հակամարտ զորքերի շփման գծում դիտորդների թվի ավելացումը քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից 2016 թ. հանդիպմանը Վիեննայում: Այդ հանդիպմանը կողմերը համաձայներ էին, ոչ միայն ավելացնել դիտորդների քանակը, այլեւ շփման գծում ներդնել հետաքննություն մեխանիզմներ:


Նրա խոսքերով, այդ նրբությունների համաձայնեցմամբ ներկայում զբաղված է ԵԱՀԿ ավստրիական ներկայացուցչությունը Կազմակերպության Քարտուղարության համապատասխան կառույցների հետ միասին, ինչպես նաև կողմերի ներկայացուցիչների:


Խոսելով Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների ապրիլի 28-ին Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքների մասին՝ նա ասել է, որ հակամարտող կողմերի ներկայացուցիչների յուրաքանչյուր հանդիպում, որտեղ խոսվում է խնդրի կարգավորման մասին, կարեւոր է:


«Մոսկվայում անցկացված խորհրդակցությունները բացառություն չէին: Բանակցություններում ճեղքում չգրանցվեց, բայց դրան ոչ ոք չէր էլ սպասում: Կարեւոր է, որ կողմերը տեւական դադարից հետո հանդիպեցին նորից եւ փոխանակվեցին կարծիքներով: Առաջիկայում իմ գործընկերների հետ նախատեսում ենք այցելել տարածաշրջան՝ ծանոթանալու համար Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների արձագանքին եւ պլանավորելու ապագայի անելիքները, ինչպես նաեւ այն հարցերի շրջանակը, որ պետք է քննարկել», - ասել է նա:


Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ հարադադարի խախտան վերաբերյալ Ադրբեջանին ուղղած վերջին հասցեական հայտարարության մասին, նա ասել է, որ այն արվեց շփման գծում իրավիճակի սրացման հետեւանքով:


«Մենք մտահոգված էինք հրադադարի ռեժիմի խախտումներով: Այդ հայտարարության հիմնական նպատակն է՝ կոչ անել կողմերին միջոցներ ձեռնարկել էսկալացիա թույլ չտալու և պայմաններ ստեղծել բանակցություններում առաջ ընթանալու համար: Նման տրամաբանության մեջ է արտահայտվել նաեւ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը», - ասել է Պոպովը: