24.11.2024
Արցախի ՊՆ-ն շարունակում է ջայլամի քաղաքականությունը. դեռ երեկ զինծառայող է վիրավորվել
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը սպառնում է հրետանային զինատեսակներից արկակոծել հայկական թիկունքի օբյեկտները

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ՝ Արցախի բանակին մեղադրելով 82 և 120մմ-ոց ականանետերից հրադադարի ռեժիմը խախտելու մեջ: Բացի այս, Ադրբեջանը նաև «զգուշացրել է», որ շարունակվելու դեպքում ադրբեջանական զինուժը հրետանային զինատեսակներից արկակոծության կենթարկի հայկական կողմի թիկունքային օբյեկտները:  


Արցախի հանրապետության պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը այս կապակցությամբ հայտարարել է.


«Ի պատասխան Բաքվի ռազմական ագիտպրոպի վայրահաչոցի, տեղեկացնեմ, որ մայիսի 30-ին և լույս 31-ի գիշերն ու այսօրվա ընթացքում հակամարտ զորքերի կողմից ականանետային զինատեսակներից հրադադարի ռեժիմի խախտման դեպք ընդհանրապես չի արձանագրվել:


Իսկ ինչ վերաբերում է շրջանառության մեջ դրված ապատեղեկատվությանը, ապա դա մեկ անգամ ևս փաստում է, որ հարևան երկրի մանրահատակային ուսադիրավոր քարոզիչները կամ անտեղյակ են հակամարտ զորքերի շփման գծում տեղ գտնող իրական զարգացումներից կամ էլ իրենց լսարանին փորձում են հրամցնել սեփական երևակայության անպտուղ «գոհարները»»: