8.06.2025
ՀՀ–ին իսրայելական զենքերի առաքումը կբարդացնի ադրբեջանա–իսրայելական հարաբերությունները
prev Նախորդ նորություն

Արցախի ՊՆ-ն շարունակում է ջայլամի քաղաքականությունը. դեռ երեկ զինծառայող է վիրավորվել

Երեկ կեսօրին արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Ալիկ Սմբատի Ավանեսյանը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:


Զինծառայողը ստացել է աջ ազդրի ստորին երրորդական միջանցիկ վիրավորում, այս պահին գտնվում է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում: Բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր:


Ուշագրավն այն է, որ օրերս Արցախի պաշտպանության նախարարությունը որոշում կայացրեց այլևս ամեն օր չհրապարակել առաջնագծում իրադրության վերաբերյալ տեղեկատվությունը: Բայց պարզվում է, որ ԱՀ ՊՆ-ն որոշել է անգամ նման տեղեկատվություն չտրամադրել և մեկ օր առաջ վիրավորված զինծառայողի մասին հասարակությունը, փաստորեն, տեղեկանում է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցչից և ոչ թե պաշտոնական հաղորդագրությունից:

Ադրբեջանը սպառնում է հրետանային զինատեսակներից արկակոծել հայկական թիկունքի օբյեկտները
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին