24.11.2024
Թուրքիան հետաքրքրված է Կարս–Նախիջևան–Իրան երկաթգծի շինարարությամբ
prev Նախորդ նորություն

ՀՀ–ին իսրայելական զենքերի առաքումը կբարդացնի ադրբեջանա–իսրայելական հարաբերությունները

Քնեսեթի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը հայտարարել է ՀՀ–ին իսրայելական զենքերի առաքման հնարավորության մասին։ «Спутник-Армения»–ի հետ զրույցում նա նշել է, որ Իսրայելի ու ՀՀ–ի հարաբերությունները կարող են զարգանալ բոլոր ոլորտներում, այդ թվում ռազմական։

Իսրայելական զենքերի առաքումները ՀՀ–ին վստահաբար կբարդացնեն ադրբեջանա–իսրայելական հարաբերություները։ Այդ մասին haqqin–ին հայտարարել է իսրայելցի վերլուծաբան Միխայիլ Բորոդկինը։

Նրա խոսքով, Ադրեջանն Իսրայելի համար ռազմավարական գործընկեր է, այդ պատճառով այդպիսի քայլը քիչ հավանական է։

«Եթե չեմ սխալվում, ՀՀ–ին սպառազինությունների առյուծի բաժինն առաքում է ՌԴ–ն։ Մոսկվան չէր ցանկանա այդ շուկան զիջել հօգուտ Իսրայելի»,–հավելել է նա։