8.06.2025
ՀՀ-ից Իրան ցածր մաքսատուրքով 37 անուն հայկական ապրանքներ կարտահանվեն
prev Նախորդ նորություն

Զաքարյան. ՀՀ պաշտպանական քաղաքականությունն ուղղված է տարածաշրջանում կայունությանը

Եվրոպական Միությունը շարունակում է մնալ Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը, և ԵՄ հետ համագործակցությունը հիմնված է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա: Այս մասին Էստոնիայի խորհրդարանի ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հանես Հանսոնի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարկո Միհկելսոնի հետ հանդիպմանն այսօր հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով առաջիկայում ստորագրվելիք ԵՄ-Հայաստան նոր շրջանակային համաձայնագրին:


Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցին՝ Արտակ Զաքարյանը վերահաստատել է ԼՂ հիմնահարցի՝ խաղաղ ճանապարհով լուծման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը:


«Հայաստանի պաշտպանական քաղաքականությունն ուղղված է առաջին հերթին տարածաշրջանում կայուն և խաղաղ զարգացումների ապահովմանը»,- հավելել է Զաքարյանը:

Թուրքիան հետաքրքրված է Կարս–Նախիջևան–Իրան երկաթգծի շինարարությամբ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին