24.11.2024
Global Peace Index: Հայաստանը 112-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 132-րդ
prev Նախորդ նորություն

Հայաստանը երեք կետով բարելավել է դիրքերը Երկրների գլոբալ մրցակցության վարկանիշում

Երկրների գլոբալ մրցակցության 2016-­2017թթ. վարկանիշը Հայաստանը զբաղեցնում է 79-­րդ հորիզոնականը: Այս մասին ասված է Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած է երկրների գլոբալ մրցակցության 2016­-2017թթ. վարկանիշում:


Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, 138 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 79­րդ հորիզոնականը:


Անցած տարվա համեմատ Հայաստանը երեք տեղով բարելավել է դիրքերը գլոբալ մրցակցության վարկանիշային աղյուսակում: Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած նախորդ տարվա զեկույցում Հայաստանը 82­րդ հորիզոնականն էր զբաղեցնում:


Աղյուսակը գլխավորում է Շվեյցարիան, որին հաջորդում են Սինգապուրը և Ամերիկայի Միացյալ Նահանգները: 4­րդ հորիզոնականը զբաղեցնում է Նիդեռլանդները, 5­րդը՝ Գերմանիան:


Հայաստանի հարևան երկրներից Վրաստանն աղյուսակում 59­րդ է, Թուրքիան` 55­րդը, Իրանը` 76­րդը: Ադրբեջանը գլոբալ մրցակցության վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 37­րդ հորիզոնականը: Աղյուսակը եզրափակում են Չադը, Մավրիտանիան և Եմենը:


Աղյուսակը կազմված է 12 հիմնական չափանիշների հիման վրա՝ պետության կառույցների, ենթակառուցվածքների, մակրոտնտեսական միջավայրի, առողջապահության, կրթության ոլորտների ցուցանիշների, ապրանքների շուկայի,


աշխատաշուկայի արդյունավետության, ֆինանսական շուկայի զարգացման, տեխնոլոգիական պատրաստության, շուկայի ծավալների: