9.06.2025
Էջմիածնում Սերժ Սարգսյանը պատասխանել է Արցախի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հարցերին
prev Նախորդ նորություն

ՄԽ-ն տարածաշրջան այցի շրջանակում կհստակեցնի իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում. Զախարովա

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են Հայաստան այցի ընթացքում հստակեցնել իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:  Այս մասին ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:


Զախարովայի խոսքով, Լեռնային Ղարաբաղ կատարած այցից մեկ շաբաթ անց համանախագահները կմեկնեն Բաքու: Տարածաշրջան այցի արդյունքներով հրապարակվելու է համապատասխան հայտարարություն.


«Ռուսաստանը ներկայացնելու է հատուկ հանձնարարություններով դեսպան և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը, մեկ շաբաթ անց համանախագահները կմեկնեն Բաքու և, համաձայն ձևավորված պրակտիկայի, ԵԱՀԿ-ի կայքում կհրապարակվի համապատասխան հայտարարություն»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:


Հիշեցնենք, համանախագահների այցը նախատեսված է հունիսի 10-ին: Այցի շրջանակում հստակեցվելու է հակամարտության գոտում առկա իրավիճակը, քննարկվելու են Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող ակտուալ հարցեր, պաշտոնական հանդիպումներ կլինեն: 

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին