25.11.2024
Սերժ Սարգսյանը ցավակցել է Ռոհանիին Թեհրանում ահաբեկչական հարձակումների կապակցությամբ
prev Նախորդ նորություն

Ֆրանսիական Charlie Hebdo-ն պատկերել է Թերեզա Մեյի գլխատված ծաղրանկարը

Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթն իր գլխավոր շապիկի վրա տեղադրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի ծաղրանկարը, որի ձեռքերում իր իսկ կտրված գլուխն է: Նկարը հայտնվել է նաեւ շաբաթաթերթի կայքում:


Ինչպես հայտնում է lenta.ru-ը, այսկերպ պարբերականը ներկայացրել է հունիսի 3-ին Լեոնդոնում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի զոհ դարձավ յոթ մարդ: Պարբերականի շապիկին հայտնված ծաղրանկարի վրա դրված է հետեւյալ գրառումը «մուլտիկուլտուրալիզմ բրիտանական ձեւով»:


Շաբաթաթերթի տվյալ համարում կան ահաբեկչության հետ կապված այլ ծաղրանկանրներ եւս: Դրանցից մեկի վրա, որը վերնագրված է «Բրիտանացիները շոկի մեջ են», պատկերված են երկու բրիտանացիներ, որոնք պնդում են, որ իրենք երբեք «Մուհամմադ մարգարեի ծաղրանկարը չեն պատկերել»:


Մայիսի 3-ի ուշ երեկոյան Լոնդոնի կենտրոնում երկու հարձակումների հետևանքով 7 մարդ սպանվել է, 48-ը հիվանդանոցներում են՝ մի քանիսը ծայրահեղ ծանր վիճակում: Սպանվել են նաև հարձակումն իրականացրած երեք ահաբեկիչները: Նրանք նախ մեքենան վարել էին Լոնդոնի կամրճի հետիոտնային հատվածի և մարդկանց բազմության վրա, ապա հասել Բորո շուկա, դուրս եկել մեքենայից և սկսել դանակահարել պատահական մարդկանց:


Ահաբեկչական հարձակումների գործով ոստիկանությունը բերման է ենթարկել 12 մարդու: Սքոլդեն-Յարդի տվյալով, նրանց բերման են ենթարկել Լոնդոնի արևելյան թաղամասերից մեկում տեղի ունեցած ոստիկանական գործողությունների արդյունքնում:


Կատարվածից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է՝ այս տարվա մարտի վերջից Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած երեք ահաբեկչությունները միմյանց հետ փոխկապակցված չեն, սակայն պետությունն առերեսվել է նոր սպառնալիքի հետ, երբ ահաբեկիչների մի խումբը ոգեշնչվում է մյուս խմբի արաքներով:


Ահաբեկչությունները դատապարտել և Մեյին աջակցություն են հայտնել գետերությունների առաջնորդները: