31.07.2025
Փորձագետ. ՌԴ–ի համար մեծ օգուտ կլիներ Ադրբեջանի մասնակցությունն ԵԱՏՄ–ին
prev Նախորդ նորություն

Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր

Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Համաձայն ոչ պաշտոնական տեղեկատվության՝ պայթյունի հետևանքով զոհվել է 10 մարդ, ևս 20-ը տուժել: Զոհերի թվում կան նաև երեխաներ:


Ականատեսները հրապարակել են առաջին լուսանկարները «Տեխնոլոգիական ինստիտուտ» կայարանից, որոնց վրա երևում է վնասված գնացքի վագոնը: Նշվում է, որ պայթյունները տեղի են ունեցել «Սեննայա պլոշադ» և «Տեխնոլոգիական ինստիտուտ» կայարաններում ժամը 14:30-ին: Կայարանների մուտքն ու ելքը փակ է, տեղում աշխատում են ԱԻՆ-ն ու իրավապահները:


Ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ապրիլի 3-ի առավոտյան «Չյոռնայա րեչկա» կայարանը փակ էր կասկածելի առարկայի պատճառով:


 

Հայաստանի ռուսամետ նախագահը մտադիր է մնալ իշխանության․ Financial Times
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան