15.08.2025
Կաթողիկոս Գարեգին Բ-ին թույլ չեն տվել այցելել Միքայել Սրբազանին
prev Նախորդ նորություն

Խայտառակությունը շարունակվում է. Միքայել Սրբազանը կմնա կալանքի տակ

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կշարունակի մնալ կալանքի տակ, դատավոր Արմինե Մելիքսեթյանը անփոփոխ թողեց նրա կալանքը՝ երկարացնելով կալանքի ժամկետը ևս 10 օրով։


Հիշեցնենք, Երևանում այսօր մեկնարկեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով առաջին դատական նիստը: Սրբազանն արդեն 48 օր է կալանքի տակ է: 


Միքայել Սրբազանը մեղադրվում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգի տապալմանն ուղղված կոչեր հնչեցնելու մեջ։ Միքայել Սրբազանը մեղադրանքը չի ընդունում։


Հիշեցնենք, VERELQ-ը գրել էր, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին թույլ չեն տվել այցելել Միքայել Սրբազանին նախնական կալանքի վայրում։