15.08.2025
«Աբովյան» ՔԿՀ-ում տեսակցեցի քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանին. փաստաբան
prev Նախորդ նորություն

Կաթողիկոս Գարեգին Բ-ին թույլ չեն տվել այցելել Միքայել Սրբազանին

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին թույլ չեն տվել այցելել Միքայել Սրբազանին նախնական կալանքի վայրում։ Այս մասին հայտարարել է փաստաբան Երեմ Սարգսյանը:


Նրա խոսքով՝ մերժման համար որևէ պատճառ չկար, և կաթողիկոսի հանդիպումը ոչ մի կերպ չէր կարող խոչընդոտել քննությանը։


Նշենք, որ Երևանում ընթանում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով առաջին դատական նիստը: Սրբազանն արդեն 48 օր է կալանքի տակ է: Պաշտպանները պահանջում են՝ փոխել Միքայել Սրբազանի խափանման միջոց կալանքը։


Հիշեցնենք, Միքայել Սրբազանը մեղադրվում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգի տապալմանն ուղղված կոչեր հնչեցնելու մեջ։ Միքայել Սրբազանը մեղադրանքը չի ընդունում։ 

Խայտառակությունը շարունակվում է. Միքայել Սրբազանը կմնա կալանքի տակ
Հաջորդ նորություն next