«Աբովյան» ՔԿՀ-ում տեսակցեցի քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանին. փաստաբան
«Աբովյան» ՔԿՀ-ում տեսակցեցի քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանին։
Տրամադրությունը լավ էր. ասել կուզեի՝ «մարտական», բայց ծանոթանալավ մեղարդական եզրակացությունում տեղ գտած փաստարկներին, կբավարարվեմ «լավ» արտահայտությամբ։
Լիդյան, գիտի ու համոզված է, որ ոչ մի ապօրինի բան չի արել։ Անշուշտ, ես էլ, հետևելով գործընկերներիս օրինակին, հաջորդիվ կներկայացնեմ «իր տեսակով եզակի և անփոխարինելի նշանակություն ունեցող ապացուցողական զանգվածը [1]», որով այս կնոջը փորձում են ներկայացնել ո’չ ավել, ո’չ պակաս որպես «ահաբեկիչ»:
Օգոստոսի 19-ին, ժ 16:00-ին դատավոր Ֆարխոյանի նախագահությամբ կմեկնարկի «Սրբազան պայքարի» գործով 18 անձանց դատավարությունը։ Առաջին հերթին կքննարկվի մեղադրայլների խափանման միջոցի հարցը։
Լիդյան և մյուս բոլոր քաղբանտարկյալները օր առաջ պետք է ազատ արձակվեն։
Փաստաբան Տաթևիկ Սողոյան