15.08.2025
EUMA մանդատի հնարավոր փոփոխությունները կքննարկվեն Հայաստանի և ԵՄ-ի միջև
prev Նախորդ նորություն

Աշխարհի ամենատեխնոլոգիական նվագախմբերից մեկը վերադառնում է Երևան՝ սիրով ու անակնկալով

Imperial Orchestra -ն վերադառնում է Երևան՝ լեգենդար CINEMA MEDLEY սաունդթրեքների շոուով, և այս անգամ հանդիսատեսին սպասվում է հատուկ անակնկալ: Imperial Orchestra-ն Ռուսաստանի ամենատեխնոլոգիական և ամենամասշտաբային նվագախումբն է։ Նրանց սիմֆոնիկ շոուներին արդեն այցելել է ավելի քան 850 հազար հանդիսատես։


Ի դեպ, Imperial Orchestra-ն ճանաչում ձեռք բերեց ֆիլմերի և համակարգչային խաղերի սաունդթրեքների աներևակայելի կատարման շնորհիվ, որոնք նվագախումբը ներկայացնում է medley ժանրում։ Դրանից բացի, համույթի ծրագրում կան դասական երաժշտության գլուխգործոցներ, մյուզիքլներ, աստղերի հետ երաժշտական հիթեր և այլն։ Վեց տարվա ընթացքում այն փոքր կամերային կազմից և համեստ համերգներից հասել է ամենահայտնի արտիստների, ինչպես նաև ընկերությունների հետ համագործակցության, ինչպիսիք են «Кинопоиск»-ը և «Яндекс»-ը։

Imperial Orchestra-ն ունի պետական պարգևներ, ճանաչում Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում, իսկ 2025 թվականին արժանացել է միջազգային Bravo մրցանակին՝ ստանալով «Տարվա նվագախումբ» տիտղոսը։ Այն հանդես է գալիս հայտնի դիրիժորներ Լև Դունաևի և Իոսիֆ Նուրդաևի ղեկավարությամբ։ Նախագծի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Դուլինը պատմել է 800-ից ավելի երաժիշտներից բաղկացած կոլեկտիվը ղեկավարելու գաղտնիքների մասին, և թե ինչ է սպասվում երևանյան հանդիսատեսին սեպտեմբերի 7-ին՝ Cinema Medley շոուի շրջանակում:

«Մեր գլխավոր գաղտնիքը բարեկամական մթնոլորտն է, որում ապրում ենք”,- ասում է Դուլինը:

- Imperial Orchestra-ն արդեն շատերին հայտնի նախագիծ է։ Ինչպե՞ս ծնվեց այն ստեղծելու գաղափարը։

-Սիմֆոնիկ նվագախումբը ստեղծվեց չորս տարի առաջ հատուկ առաջին նախագծի՝ Cinema Medley սաունդթրեքների շոուի համար։ Հենց սաունդթրեքները դարձան մեր ռեպերտուարի հիմքը, քանի որ ժամանակակից պատմության մեջ հենց այս ժանրն է մարմնավորում գործիքային և սիմֆոնիկ երաժշտությունը։ Մենք պետք է զրոյից ստեղծեինք պրոֆեսիոնալ և որակյալ համույթ, որը կկարողանար կատարել լեգենդար ֆիլմերի երաժշտություն։ Միայն սիմֆոնիկ նվագախումբը, իր ավանդական հասկացությամբ, բավարար չէ ֆիլմի երաժշտության հնչողությունը բնօրինակի նման վերարտադրելու համար։ Այդ պատճառով Imperial Orchestra-ում դասական գործիքների կողքին կան թվային և ֆոլկլորային գործիքների լայն տեսականի, ինչը երաժշտությանը տալիս է առավելագույն հարուստ գունապնակ։ Այս ամենի շնորհիվ մենք աշխարհի ամենատեխնոլոգիական նվագախմբերից մեկն ենք։

- Ձեր առաջին ելույթը ո՞րն էր։

- Մեծ սիմֆոնիկ ծրագրերից բացի մենք ունենք նաև կամերային համերգներ՝ մեր առաջատար մենակատարների մասնակցությամբ։ Այդ փոքր ծրագրերից և դահլիճներից էլ սկսվեց համերգային գործակալության մեր կարիերան՝ «Հաղթական օրգան», «Հրեշտակներն ու Դևերը», ինչպես նաև «Գահերի խաղ» և «Դուդուկի մոգությունը» սաունդթրեքների շոուն: Հանդիսատեսի ջերմ արձագանքից հետո հասկացանք, որ ուզում ենք ավելի մեծ և մասշտաբային նախագծեր։

- Այժմ քանի՞ երաժիշտ կա նվագախմբում։


- Այժմ Imperial Orchestra-ում մոտ 800 երաժիշտ կա՝ Ռուսաստանի, ինչպես նաև ԱՊՀ երկրների առաջատար երաժիշտները։

- Դժվա՞ր է ղեկավարել այդքան մեծ նվագախումբ։

- Երաժիշտները հատուկ տեսակի մարդիկ են (ժպտում է)։ Եթե ասեմ՝ հեշտ է, սուտ կլինի։ Գլխավոր գաղտնիքը բարեկամական մթնոլորտն է և միմյանց անսահման աջակցությունը։

- Ինչո՞վ է Imperial Orchestra-ն տարբերվում մնացած սիմֆոնիկ նվագախմբերից, որոնք ևս իրենց ցանկում ունեն երաժշտություններ կինո- և մուլտֆիլմերից: Չէ, որ հիմա ՌԴ-ում, ինչպես նաև ամբողջ աշխարհում նման ուղղվածությամբ նախագծերը բավականին հայտնի են, բայց բոլորին չի բախտ վիճակված դառնալ այդքան չանաչված:

- Մեր յուրահատկությունն այն է, որ բոլոր սաունդթրեքները ներկայացնում ենք medley ժանրում՝ միավորելով հիմնական երաժշտական թեմաները և ներկայացնելով դրանք ամենաէպիկական ու հուզիչ տարբերակով՝ մեծ սիմֆոնիկ նվագախմբի, թվային օրգանի և երգչախմբի մասնակցությամբ։

- Ձեր համերգների ժամանակ հնչում է ոչ միայն սիմֆոնիկ երաժշտություն, այլև ելույթ են ունենում մենակատարներ: Ովքե՞ր են նրանք։

- Մենք ոչ միայն նվագախումբ ենք, այլև լեյբլ, որը զբաղվում է արտիստների ամբողջական պրոդյուսերությամբ։ Այդ պատճառով մեզ մոտ մասնակցում են և փորձառու արտիստներ, և հույս ներշնչող երիտասարդներ։ Այդ պատճառով մենք անդադար նոր հնչողության որոնումների մեջ ենք թե՛ մենակատարների, թե՛ երաժիշտների շրջանում: 2025-ին անցկացրինք վոկալիստների առաջին մեծ քասթինգը Cinema Medley 3-ի պրեմիերայի համար, որին մասնակցեց ավելի քան հազար երգիչ՝ Ռուսաստանից և ԱՊՀ-ից։ Հենց այդպես մենք ծանոթացանք հիասքանչ երգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր, «А ну-ка, все вместе» մեգաշոուի հաղթող Սյուզաննա Մելքոյանի հետ: Սեպտեմբերի 7-ին նա կկատարի «I Will Always Love You» երգը «Թիկնապահը» ֆիլմից։ Եթե հանդիսատեսը լինի մեր համերգին, նրան հետաքրքիր կլինեն նաև մյուս շոուները:

- Ի՞նչ համագործակցություններ եք ունեցել մեծ բրենդների հետ։

— Մենք մաքսիմալ բաց ենք համագործակցության համար։ Այդ պատճառով ձգտում ենք զարգանալ տարբեր երաժշտական ուղղություններով: Վերջերս գրել ենք մեր առաջին սաունդթրեքը հայտնի «World of Tanks» խաղի համար, որը կլսեն միլիոնավոր գեյմերներ ամբողջ աշխարհում, ինչպես նաև երկու մեծ սիմֆոնիկ շոու՝ «Թագավորն ու խեղկատակը» և «Շելկունչիկ»-ը՝ «Кинопоиск»-ծառայության և «Яндекс»-ընկերության հետ:

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Հաջորդ նորություն next