15.08.2025
Երկրաշարժային լռությամբ անցնում է այն փաստը, որ երկիրը բառացիորեն ձեռքից գնում է
prev Նախորդ նորություն

«Արեւմտյան Ադրբեջան» զավթողական կոնցեպտի չեղարկման լուրը կեղծ է

Երեկ երբ ես փաստերով գրեցի, որ «Արեւմտյան Ադրբեջան» զավթողական կոնցեպտի չեղարկման լուրը կեղծ է, թիրախ դարձա եւ’ քպ-ին հարող օգտատերերի եւ ադրբեջանական սեգմենտի կողմից։ Այսօր հենց այդ նույն Ալիքբերլին, ում հղում էին անում, անձամբ հերքել է այդ լուրը, ավելին՝ նույնիսկ այնքան հեռուն է գնացել, որ մեղադրել է հայկական կողմին դա տարածելու մեջ։

Ցավոք, ես ադրբեջանական զավթողական ու հայատյաց ծրագրերին չափազանց լավ եմ ծանոթ, նման լուրին հավատալու համար։


Ես շատ կուզեմ գա այն օրը, որ կարողանամ որեւէ փաստական ու հիմնավոր գրառում անել այն մասին, որ Ադրբեջանի պետական քաղաքականությունն իրոք փոխվել է, եւ նրանք իրապես ձգտում են Հայաստանի հետ խաղաղության…


Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյան

«Ռուսաստանն է միակ կորցնողը» նարատիվը ունի գերազանցապես ներքաղաքական մոտիվ
Հաջորդ նորություն next