Օգոստոսի վերջին և սեպտեմբերի սկզբին ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին։ Այս մասին հայտնել Է ԿԽՄԿ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։ Նշվել է, որ "այդ անձանց հետ տեղի է ունեցել դեմ առ դեմ հանդիպում, ինչպես նաև կապեր են հաստատվել նրանց ընտանիքների հետ":