8.11.2024
Ռուսաստանը երբեք չի լքի Հարավային Կովկասը. Ալիև
prev Նախորդ նորություն

Հայաստանը Իրանում հյուպատոսություն կբացի

Հայաստանը մտադիր է Իրանում հյուպատոսություն բացել։ Համապատասխան որոշման նախագիծը հավանության է արժանացել կառավարության ապրիլի 25-ի նիստում։


Նախատեսվում է, որ հյուպատոսությունը փոխադարձության շրջանակներում կգործի Թավրիզ քաղաքում ՝ հաշվի առնելով, որ Իրանը Կապանում արդեն հյուպատոսություն է բացել 2022 թվականի հոկտեմբերին ։


"Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատական նահանգը սահմանակից է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզին, և գլխավոր հյուպատոսության ստեղծումը մեծապես կնպաստի երկու վարչատարածքային միավորների միջև առևտրային, սոցիալ-մշակութային, միջմարդկային և զբոսաշրջային հաղորդակցությունների հետագա զարգացմանը", - նշված է որոշման հիմնավորման մեջ:


Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսությունը բացվել է 2022 թվականի հոկտեմբերի 21-ին։ Արարողությանը ներկա էր Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Կապանում հյուպատոսություն ստեղծելու մասին որոշումը Իրանի կառավարության կողմից ընդունվել է 2021 թվականի դեկտեմբերին։


 

Ապրիլի 24-ին Թբիլիսիում անցկացվեց հուշ-երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության
Հաջորդ նորություն next