1.06.2025
Հայաստանը Իրանում հյուպատոսություն կբացի
prev Նախորդ նորություն

Ապրիլի 24-ին Թբիլիսիում անցկացվեց հուշ-երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության

Ապրիլի 24-ին Թբիլիսիում անցկացվեց հուշ-երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին։ Միջոցառումը կազմակերպվել էր Վրաստանում ՀՀ դեսպանության և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի կողմից։


Հուշ-երեկոյին մասնակցում էին Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, Վրաստանում հավատարմագրված դեսպաններ և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հասարակական-մշակութային գործիչներ, վիրահայ համայնքի ներկայացուցիչներ։


Ելույթներով հանդես եկան Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և վրաց պատմաբան, պրոֆեսոր Նիկոլոզ Ալեքսիձեն, միջոցառման ավարտին ներկաներին դիմեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը։
Իր ելույթում ՀՀ դեսպանը խոսեց պատմության ձևախեղման և ժխտման փորձերի և դրանից առաջացող վտանգների մասին, քանի որ դա պարարտ հող է ստեղծում արդեն մեր օրերում մարդկության դեմ նոր հանցագործությունների իրականացման համար, որի ականատեսը եղավ ամբողջ աշխարհը 2023թ. սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում։ Այս համատեքստում ընդգծվեց պատմական փաստերի և իրողությունների ճանաչման առանցքային նշանակությունը՝ ժողովուրդների միավորման և համատեղ ջանքերով խաղաղ ապագայի կառուցման համար։


Ոգեկոչման երեկոն ուղեկցվեց Գերմանիայից հրավիրված սոպրանո Կարինե Բաբաջանյանի, վրաց դաշնակահար Գիորգի Շիոլաշվիլիի և Երևանի Չայկովսկիի անվան երաժշտական դպրոցի քառյակի կատարումներով։

Թբիլիսիում առաջին անգամ անցկացվեց մեծանուն Րաֆֆիին նվիրված հիշատակի միջոցառում
Հաջորդ նորություն next
 «Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով
29.05.2025
«Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով