22.07.2025
Ապրիլի 24-ին Թբիլիսիում անցկացվեց հուշ-երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության
prev Նախորդ նորություն

Թբիլիսիում առաջին անգամ անցկացվեց մեծանուն Րաֆֆիին նվիրված հիշատակի միջոցառում

Ապրիլի 25-ին` հայ մեծանուն վիպասան Րաֆֆու (Հակոբ Մելիք-Հակոբյան) հիշատակի օրը, Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և դեսպանության երրորդ քարտուղար Դավիթ Տեր-Մկրտչյանը մասնակցեցին «Վրաստանի հայ համայնք» ՀԿ նախաձեռնությամբ Թբիլիսիում առաջին անգամ անցկացվող` մեծ գրողին նվիրված հիշատակի միջոցառմանը, որի շրջանակներում Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոնում մատուցվեց հոգեհանգստյան կարգ և տեղի ունեցավ ծաղիկների խոնարհման արարողություն։

Հիշատակի միջոցառումը շարունակվեց Թբիլիսիի «Թումանյանի տուն» գիտահետազոտական կենտրոնում, որտեղ Րաֆֆու կենսագրության ուշագրավ փաստերի վերաբերյալ ելույթներով և երաժշտական կատարումներով հանդես եկան «Րաֆֆի» պատանեկան միության անդամները, «Վան» վոկալային ստուդիայի սաներն ու վիրահայության այլ ներկայացուցիչներ։

Շոլցը հավատում է, որ այս տարի ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` spress.ge
21.07.2025
Ղրղզստանը, Ղազախստանը և Ադրբեջանը՝ Վրաստանի արտահանման գլխավոր ուղղություններն 2025-ին