25.11.2024
Թբիլիսիում առաջին անգամ անցկացվեց մեծանուն Րաֆֆիին նվիրված հիշատակի միջոցառում
prev Նախորդ նորություն

Շոլցը հավատում է, որ այս տարի ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի

Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու հնարավորություններն ավելի քան երբևէ բարձր են։ Այս մասին թշնամի երկրի նախագահի հետ ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:


Նրա խոսքով՝ լավ է, որ երկու երկրների ղեկավարները երկխոսության մեջ են.


«Ես ակնկալում եմ, որ երկու կողմերն էլ կցուցաբերեն անհրաժեշտ կառուցողականություն: Մենք քննարկել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը և միակարծիք ենք, որ այդ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով։ Դրա շանսերն ավելի քան երբևէ բարձր են»,-ասել է Շոլցը, ապա հավելել որ հավատում է, որ այս տարի խաղաղության պայմանագիր կստորագրվի։