Իրանը սկսել է «Քարուն» նոր ատոմակայանի շինարարությունը՝ առնվազն 300 ՄՎտ հզորությամբ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին։ «Մենք նախատեսում ենք առնվազն 5 միլիարդ դոլար ներդնել Արևմտյան Ադրբեջանի նահանգում ռադիոակտիվ նյութերի արդյունահանման համար, ինչպես նաև սկսել ենք այնտեղ նոր Քարուն ատոմակայանի կառուցումը։ Դրա հզորությունը կկազմի առնվազն 300 մեգավատ»,- ասել է Մոհամմադ Էսլամին։