24.11.2024
ՀԱՊԿ-ը հույս ունի, որ Երևանը կհստակեցնի կառույցի հետ իր հարաբերությունների հեռանկարները
prev Նախորդ նորություն

Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության համաձայնագիրը կվերափոխի Հարավային Կովկասը. Բայդեն

Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության համաձայնագիրը կվերափոխի Հարավային Կովկասը եւ «հիմնականում կփոխի Ադրբեջանի դերը տարածաշրջանում»։ Այս մասին ասված է ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի՝ Բաքվի էներգետիկ շաբաթվա մասնակիցներին ուղղված ուղերձում։


Բայդենի ուղերձում նշվում է, որ տարածաշրջանային կայունությունն ու փոխկապակցվածությունը Միացյալ Նահանգների համար առաջնահերթություններ են։


«Մենք պարտավոր ենք ապագա սերունդներին ապահովել, որ խաղաղությունն ու բարգավաճումը մնան մեզ առաջնորդող սկզբունքները», - նշել է ԱՄՆ նախագահը իր ուղերձում։