7.04.2025
Երևանին և Բաքվին խաղաղության պայմանագիր առաջարկվում է կնքել արևմտյան թելադրանքով. ՌԴ ՊՆ
prev Նախորդ նորություն

ՀԱՊԿ-ը հույս ունի, որ Երևանը կհստակեցնի կառույցի հետ իր հարաբերությունների հեռանկարները

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հույս ունի, որ Երևանը կհստակեցնի կառույցի հետ իր հարաբերությունների հեռանկարները։ Այս մասին ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) խորհրդի նիստում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։


«Մենք հուսով ենք, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը կհստակեցնի ՀԱՊԿ-ի հետ իր հարաբերությունների հեռանկարները, ինչը ձեռնտու կլինի մեր կազմակերպության բոլոր մասնակիցներին, առաջին հերթին՝ ապագա համատեղ գործունեության լիարժեք պլանավորման համար», - մեջբերում է նրա խոսքերը ՏԱՍՍ-ը։ 


Հիշեցնենք, Հայաստանը ԽՎ խորհրդի նիստին չի մասնակցում:

Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության համաձայնագիրը կվերափոխի Հարավային Կովկասը. Բայդեն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
07.04.2025
Սահմանային միջադեպերի տարեգրություն. ՊՆ-ն մեկնաբանում է Սյունիքում կրակոցները