5.04.2026
Վրաստանի հետ բեռնափոխադրումները իրականացնել «Բավրա» անցակետով. ՊԵԿ
prev Նախորդ նորություն

Երևանին և Բաքվին խաղաղության պայմանագիր առաջարկվում է կնքել արևմտյան թելադրանքով. ՌԴ ՊՆ

ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը Ռուսաստանի հետ առճակատման իրենց կուրսով լարվածության աճ են առաջացնում Վրաստանում, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


«Դաշինքի առանձին երկրներ ձգտում են ամրապնդել իրենց դիրքերը Կովկասում՝ դրանով իսկ ելք ստանալով դեպի Կասպից ծովի ռեսուրսները և ուղղակիորեն մուտք գործել դեպի Կենտրոնական Ասիա: Իրավիճակը ապակայունացվում  և Վրաստանում բողոքի ցույցերը ֆինանսավորվում են, որպեսզի ակտիվ հակառուսական գործողություններ ունենան»,- ասել է Բելոուսովը՝ ուրբաթ օրը ելույթ ունենալով Ալմաթիում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում:


Նա հավելել է, որ «միջնորդական ծառայություններն առանց ամաչելու պարտադրվում են Հայաստանին և Ադրբեջանին իրենց միջև  հակասությունները լուծելու համար»։ «Առաջարկվում է խաղաղության պայմանագիր կնքել բացառապես արևմտյան հարթակներում և թելադրանքով»,- նշել է ՌԴ պաշտպանության նախարարը։


Նրա խոսքով, «առանձնապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի ծրագրերը՝ անվտանգության և պաշտպանության ամրապնդման պատրվակով մեր հայ գործընկերներին իրենց շահերի ոլորտ ներգրավելու համար»։ ՌԴ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի և Եվրամիության կուրսը Ռուսաստանի հետ առճակատման ուղղությամբ լարվածության աճ է առաջացնում ՀԱՊԿ հավաքական անվտանգության մի շարք գոտիներում։

ՀԱՊԿ-ը հույս ունի, որ Երևանը կհստակեցնի կառույցի հետ իր հարաբերությունների հեռանկարները
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար