Ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին մահացել է Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի թիվ 3 ուղղիչ գաղութում։ Այս մասին հայտնում է ՌԴ Դաշնային պատժիչ ծառայության տեղական վարչությունը։ Ալեքսեյ Նավալնին 47 տարեկան էր։ Հիշեցնենք, օրերս ընդդիմադիր գործչի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ Նավալնին ազատազրկման ընթացքում 27-րդ անգամ է ուղարկվել պատժախուց: Ըստ դատաբժշկական փորձաքննության՝ նրա մոտ թրոմբ է պոկվել: Նավալնին ձերբակալվել էր 2021 թվականի հունվարին Շերեմետյևո օդանավակայանում: