24.12.2024
Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները Մոսկվայում կքննարկեն «կարևոր մանրամասներ». Օվերչուկ
26.05.2023
Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները Մոսկվայում կքննարկեն «կարևոր մանրամասներ». Օվերչուկ

Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների միջև՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված մնացած հարցերի լուծման համար։ Այս մասին մայիսի 25-ին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Փոխվարչապետերի հանդիպումը կլինի Մոսկվայում»,- ասել է նա։ Ինչպես նշել է Օվերչուկը, «կողմերը կիսում են նույն ըմբռնումը, թե ինչպես պետք է ընթանա ապաշրջափակումը», և այժմ քննարկվում են տեխնիկական մանրամասները։ «Դրանք շատ կարևոր մանրամասներ են, քանի որ խոսքը Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը հատելու կարգի մասին է, այն մասին, թե ինչպես է իրականացվելու սահմանային, մաքսային և այլ տեսակի հսկողություն, սա շատ կարևոր է»,- ընդգծեց նա։ Փոխվարչապետի խոսքով՝ դա կքննարկվի առաջիկա հանդիպմանը։ «Կոնկրետ մենք ուղղակի կխոսենք, թե ինչպես է լինելու սահմանի հատման կարգը և ինչ ընթացակարգեր են լինելու»,- հայտարարեց նա։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ զրույցում,  երեք երկրների փոխվարչապետերը կահդիպեն միմյանց մեկ շաբաթից։ Օվերչուկին նաեւ հարցրել են, թե այս բանակցություններից հետո հնարավո՞ր է երեք երկրների ղեկավարների հերթական հանդիպում։ «Ինչպես կորոշեն»,- պարզաբանել է փոխվարչապետը։