8.10.2024
«3+3» հարթակի նոր հանդիպման օրը որոշված է. Իրանի դեսպան
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ–ում էներգառեսուրսների ընդհանուր շուկաների ձևավորման ժամկետները կարող են խախտվել

Լուսանկարը` Սպուտնիկի
Լուսանկարը` Սպուտնիկի

ԵԱՏՄ–ում էներգառեսուրսների ընդհանուր շուկաների ձևավորման ժամկետները կարող են խախտվել։ Այս մասին հայտնել է ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով նախարար Մաքսիմ Երմոլովիչը։


«Ժամկետներ էին սահմանվել, երբ պետք է էլեկտրաէներգիայի, նավթի և գազի ընդհանուր շուկա դուրս գայինք, բայց այդ ժամկետները կարծես չեն պահպանվում։ Հետևաբար անհրաժեշտ է կողմնորոշվել, թե ինչ պետք է անենք, և ինչպես է այս իրավիճակում հետագայում կառուցվելու ընդհանուր շուկան։ Ընդհանուր շուկայից մի կողմ քաշվել չենք կարող, դա անբաժան մաս է, դրա համար նոր ուղիներ է պետք մշակել, հասկանալ` ինչպես է պետք առաջ շարժվել և ինչ ուղղություններով», – ասել է Երմոլովիչը։


Նրա խոսքով` այժմ խնդիր է դրված «ԵԱՏՄ ողջ տարածքում զգալիորեն նվազեցնել ռոումինգ ծառայության սակագները»։


«Բացի այդ, մենք տեսնում ենք, որ դեղագործական շուկան է լրացուցիչ պարզաբանումներ պահանջում, այդ թվում՝ տարբեր պետություններում գների տարբերության վրա ազդելու ու այդպիսով կենսական կարևոր նշանակություն ունեցող դեղերի և ընդհանուր առմամբ դեղերի լայն շրջանակի գները նվազեցնելու ուղղությամբ», – ասել է նախարարը։


Միջկառավարական խորհրդի օրակարգը բավական մեծ է, այն շուրջ 60 հարց է ներառում, որոնք նախատեսվում է քննարկել ԵԱՏՄ երկրների վարչապետների մակարդակով։ Երմոլովիչը նշել է, որ քննարկում չպահանջող հարցերի հետ մեկտեղ կան տասնյակից ավելի բարդ հարցեր, որոնք պետք է ազդեն ինտեգրման հետագա ընթացքի վրա։

Արարատ Միրզոյանը մասնակցելո՞ւ է «3+3» հարթակի հաջորդ հանդիպմանը. ԱԳՆ-ի պարզաբանումը
Հաջորդ նորություն next
 Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը
07.10.2024
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը