7.09.2024
Լուսանկարը` Սպուտնիկի
prev Նախորդ նորություն

Արարատ Միրզոյանը մասնակցելո՞ւ է «3+3» հարթակի հաջորդ հանդիպմանը. ԱԳՆ-ի պարզաբանումը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ հանդիպումների մասին պատշաճ ժամկետներում տեղեկացնում է։


«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հայտնի է՞ «3+3» հարթակի հաջորդ հանդիպման օրը և դրան ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցության վերաբերյալ որոշում կա՞, թե՞ ոչ։


«ԱԳ նախարարի մասնակցությամբ հանդիպումների մասին պատշաճ ժամկետում տեղեկացնում ենք, նույնը վերաբերում է նաև տվյալ հարթակին»,- ասել է ԱԳՆ խոսնակը:


Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ավելի վաղ հայտարարել էր, որ տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի հաջորդ հանդիպման օրն արդեն հայտնի է, և դրա վերաբերյալ դիվանագիտական խողովակներով տեղեկատվություն կտարածվի։

Ներկայացվել է ԼՂ բռնի տեղահանված 30.000 երեխաների իրավունքների ապահովման քայլերը
Հաջորդ նորություն next
 Ներկայացվել է ԼՂ բռնի տեղահանված 30.000 երեխաների իրավունքների ապահովման քայլերը
06.09.2024
Ներկայացվել է ԼՂ բռնի տեղահանված 30.000 երեխաների իրավունքների ապահովման քայլերը