8.10.2024
Արարատ Միրզոյանը մասնակցելո՞ւ է «3+3» հարթակի հաջորդ հանդիպմանը. ԱԳՆ-ի պարզաբանումը
prev Նախորդ նորություն

Ներկայացվել է ԼՂ բռնի տեղահանված 30.000 երեխաների իրավունքների ապահովման քայլերը

Սեպտեմբերի 4-ին և 5-ին Ժնևում ՄԱԿ Երեխայի իրավունքների կոմիտեի 97-րդ նստաշրջանի ընթացքում տեղի է ունեցել Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների իրականացման վերաբերյալ ՀՀ 5-րդ և 6-րդ համատեղ պարբերական զեկույցի քննարկումը: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:


Պատվիրակության կազմում էին ՀՀ արտաքին գործերի, արդարադատության, առողջապահության, ներքին գործերի, աշխատանքի և սոցիալական հարցերի և ԿԳՄՍ նախարարությունների ներկայացուցիչները: Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը:


Հայաստանի պատվիրակությունը պատասխանել է ավելի քան 70 հարցադրման՝ հանգամանալից ներկայացնելով տարբեր ոլորտներում երեխաների իրավունքների համատեքստում իրականացված քայլերը: Հատուկ ընդգծվել է երեխաների առավել խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության ապահովման անհրաժեշտությունը:


Պատվիրակության անդամները ներկայացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 30.000 երեխաների իրավունքների ապահովման նպատակով կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության ոլորտներում իրականացվող քայլերը:


Կոմիտեն բարձր է գնահատել թվային գրագիտության և նորարար տեխնոլոգիաների ներմուծման ուղղությամբ Հայաստանի ձեռքբերումները: Կոմիտեի անդամները գոհունակությամբ նշել են ՀՀ պատվիրակության հետ երկխոսության կառուցողական մթնոլորտը, գնահատել են պատվիրակության անդամների մասնագիտական պատրաստվածության հանգամանքը:


Հայաստանը վերահաստատել է իր պատրաստակամությունը շարունակել աշխատանքները՝ արդյունավետորեն ապահովելու Կոնվենցիայի դրույթների իրականացումը:

Լուսանկարը` ԱԳՆ-ի
Հաջորդ նորություն next
 Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը
07.10.2024
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը