8.10.2024
Իտալիայի վարչապետը սատարում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը
prev Նախորդ նորություն

«3+3» հարթակի նոր հանդիպման օրը որոշված է. Իրանի դեսպան

Տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի (խմբ․ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան+Ռուսաստան, Իրան, Թուրքիա) նոր հանդիպման օրը որոշված է։ Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան՝ այդ մասին ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։ 


«Հստակ ժամկետ կա, դիվանագիտական ուղիներով այդ մասին կհայտարարվի»,-ասել է նա։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հանդիպումը կայանալու է արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Հանդիպման վայրն այս անգամ լինելու է Թուրքիան։ 


3+3 խորհրդակցական հարթակի առաջին նիստն անցկացվել է 2021 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ նիստին մասնակցել էին Հայաստանի, Ադրբեջանի,Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Վրաստանը հրաժարվել էր մասնակցել հանդիպմանը։ Հարթակի երկրորդ նիստը կայացել է 2023 թվականի հոկտեմբերին։ Նիստը կայացել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում՝ արտգործնախարարների մակարդակով։ Վրաստանը չի մասնակցել նաև հարթակի երկրորդ նիստին։   

Լուսանկարը` Սպուտնիկի
Հաջորդ նորություն next
 Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը
07.10.2024
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը