25.11.2024
«Կավկազ» նավահանգստում խորտակված լաստանավում հայկական բեռներ չեն եղել
prev Նախորդ նորություն

Ովքե՞ր են հրավիրվել մասնակցելու Կազանում կայանալիք ԲՐԻՔՍ գագաթնաժողովին

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին պատմել է Կազանում կայանալիք ԲՐԻՔՍ գագաթնաժողովի մանրամասները։


Մասնավորապես, նա տեղեկացրել է, որ միջոցառման մասնակցելու հրավիրված են նաև ԱՊՀ երկրների ղեկավարները, ինչպես նաև տարբեր ինտեգրացիոն ասոցիացիաները նախագահող և BRICS-ին անդամակցելու և համագործակցության ձգտող պետությունները:


«Բացի անդամ ինը երկրներից, մենք հրավիրել ենք նաև ԱՊՀ երկրների ղեկավարներին, հրավիրել ենք նաև Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի, Մերձավոր Արևելքի և Հարավարևելյան Ասիայի ազդեցիկ տարածաշրջանային ինտեգրացիոն ասոցիացիաների նախագահներին։ Նաև, բնականաբար, շատ երկրների ղեկավարների, որոնք դիմում են կազմակերպությանն անդամակցելու կամ BRICS-ում համագործակցության այս կամ այն ​​ձևի համար»,- մանրամասները է Ուշակովը։


Հիշեցնենք, երեկ հայտնի դարձավ, որ Թուրքիան ևս դիմել է կազմակերպությանն անդամակցելու համար:


Նշենք, որ ԲՐԻՔՍ-ի գագաթնաժողովը տեղի կունանա հոկտեմբերի 22-24-ին Կազանում: