8.06.2025
Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը բացասաբար է անդրադառնում բանակցությունների վրա
11.09.2023
Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը բացասաբար է անդրադառնում բանակցությունների վրա

Անդրկովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ եռակողմ աշխատանքային խմբի բանակցությունները շարունակվում են, սակայն Հայաստանի և Ադրբեջանի միջև սրումը բացասաբար է անդրադառնում այդ գործունեության վրա։ Այս մասին Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Իհարկե, ցանկացած սրացում միշտ բացասաբար է անդրադառնում մեր աշխատանքի վրա, ետ են գցում, հապաղում մտցնում, և ժամանակ է անցնում, մինչև նորից վերադառնանք, նստենք և սկսենք աշխատել»,- ասաց նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։ Բայց հավաստիացրեց՝ բանակցությունները չեն դադարել, շարունակվում են։  Օվերչուկի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հաջորդ հանդիպումը՝ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ, տեղի կունենա, երբ դրա համար պայմանները հասունանան։ Ավելի վաղ, աշխատանքային խմբի վերջին հանդիպման արդյունքներով, փոխվարչապետը զգալի առաջընթաց էր արձանագրել Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ համաձայնության գալու հարցում։