Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցը մնում է արդիական, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։ «Հարցն, անշուշտ, ակտուալ է: Բացի այդ, կան ծրագրեր զարգացնելու տրանսպորտային հաղորդակցությունը և լոգիստիկան տարածաշրջանում: Դա չափազանց կարևոր է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի համար: Հուսով ենք, որ այդ աշխատանքը կշարունակվի»,- ասել է Պեսկովը, պատասխանելով հարցին, թե Կրեմլի կարծիքով, հնարավո՞ր է վերջ դնել Բաքվի և Երևանի միջև հակամարտությանը Լեռնային Ղարաբաղի՝ որպես հանրապետության գոյության դադարեցման հայտարարությունից հետո, և արդյոք խաղաղության պայմանագրի ստորագրման հարցը մնում է արդիական։