3.12.2024
Երկրաշարժ Իրանում 4.4 մագնիտուդով
prev Նախորդ նորություն

Իրանը ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը

Իրանի ԱԳՆ-ն ողջունում է Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք բերված հրադադարի մասին համաձայնությունը: Իրանն իր աջակցությունն է հայտնում նաև Լիբանանի կառավարությանը:


Թեհրանը ողջունում է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին համաձայնագիրը, համապատասխան հայտարարությունն այսօր հրապարակել է ԻԻՀ արտաքին գործերի նախարարությունը:


"Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը (Էսմայիլ Բագաի) ողջունում է Լիբանանի դեմ Սիոնիստական ռեժիմի ագրեսիայի դադարեցման մասին լուրը, սակայն ընդգծում է Իսլամական Հանրապետության դիրքորոշման անփոփոխությունը Լիբանանի կառավարության, ժողովրդի աջակցության եւ դիմադրության հարցում", – ասված է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ:


Հրադադարն ուժի մեջ է մտել նոյեմբերի 27-ի վաղ առավոտյան։ Ակնկալվում է, որ այն կլինի մշտական: