3.12.2024
Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում
prev Նախորդ նորություն

Երկրաշարժ Իրանում 4.4 մագնիտուդով

Նոյեմբերի 26-ին, տեղական ժամանակով ժամը 20:50-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:50-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38․53⁰ և արևելյան երկայնության 46 ․ 30⁰ աշխարհագրական կոորդինատներով, Իրանի Ահար քաղաքից 67 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 4.4 մագնիտուդով երկրաշարժ:


Ինչպես տեղեկացրին ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունից, երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Մեղրի, Կապան, Քաջարան և Ագարակ քաղաքներում ՝ 3-4 բալ ուժգնությամբ: