3.12.2024
Իրանը ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը
prev Նախորդ նորություն

Հայտնի Է Աբխազիայում արտահերթ նախագահական ընտրությունների օրը

Աբխազիայի խորհրդարանը նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականից հետո որոշում է կայացրել փետրվարի 15-ին երկրի ղեկավարի արտահերթ ընտրություններ անցկացնել:


Ավելի վաղ ՝ նոյեմբերի 19-ին, Աբխազիայի խորհրդարանն ընդունել էր հանրապետության նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականը: Նախագահի պարտականությունները կատարում է Աբխազիայի փոխնախագահ Բադրա Գունբան:


Աբխազիայում իշխանությունների և ընդդիմության միջև առճակատումը սկսվել է Ռուսաստանի հետ ներդրումների մասին համաձայնագրի պատճառով, որը նախատեսում է Աբխազիայում բնակարանների կառուցում: Ընդդիմության կողմնակիցները կարծում են, որ դրա իրագործումը կհանգեցնի բնակարանների թանկացման, ինչպես նաև հանրապետությունում փոքր և միջին բիզնեսի համար ռիսկերի: Խորհրդարանը պետք է վավերացներ փաստաթուղթը, բայց հետաձգեց սկսված բողոքների պատճառով: