Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին պատմել է Կազանում կայանալիք ԲՐԻՔՍ գագաթնաժողովի մանրամասները։ Մասնավորապես, նա տեղեկացրել է, որ միջոցառման մասնակցելու հրավիրված են նաև ԱՊՀ երկրների ղեկավարները, ինչպես նաև տարբեր ինտեգրացիոն ասոցիացիաները նախագահող և BRICS-ին անդամակցելու և համագործակցության ձգտող պետությունները: «Բացի անդամ ինը երկրներից, մենք հրավիրել ենք նաև ԱՊՀ երկրների ղեկավարներին, հրավիրել ենք նաև Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի, Մերձավոր Արևելքի և Հարավարևելյան Ասիայի ազդեցիկ տարածաշրջանային ինտեգրացիոն ասոցիացիաների նախագահներին։ Նաև, բնականաբար, շատ երկրների ղեկավարների, որոնք դիմում են կազմակերպությանն անդամակցելու կամ BRICS-ում համագործակցության այս կամ այն ձևի համար»,- մանրամասները է Ուշակովը։ Հիշեցնենք, երեկ հայտնի դարձավ, որ Թուրքիան ևս դիմել է կազմակերպությանն անդամակցելու համար: Նշենք, որ ԲՐԻՔՍ-ի գագաթնաժողովը տեղի կունանա հոկտեմբերի 22-24-ին Կազանում: