Ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը օկուպացված Արցախի Ակնայում դադարեցնում է իր գործունեությունը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Զեքի Աքթուրքը, փոխանցում է Interfax-ը։ «Մոնիթորինգային կենտրոնի գործունեության ավարտին ուղղված աշխատանքներն իրականացվում են կողմերի համաձայնությամբ»,- ասել է նա։ Համատեղ մոնիթորինգային կենտրոնը բացվել է 2021 թվականի հունվարի 30-ին՝ Թուրքիայի և Ռուսաստանի միջև հուշագրի շրջանակներում։ Ապրիլի 17-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է օկուպացված Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ ուժերի դուրսբերման սկիզբը։