Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին երեքշաբթի օրը Թեհրանում կայացած բանակցություններում քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և Աֆղանստանում, հայտնում է RIA Novosti-ն։ «Սա, իհարկե, ներառում է Սիրիան, Աֆղանստանը, և այն, ինչ այսօր տեղի է ունենում ձեր հյուսիսային հարևանի մոտ, որը Ղարաբաղն է»,- ասել է Շոյգուն՝ առաջարկելով բանակցություններում քննարկել երկկողմ ռազմական համագործակցության ընթացիկ հարցերը։