18.12.2024
Ադրբեջանին թուրքական ռազմաբազա պետք չէ. Ալիև
prev Նախորդ նորություն

Բաքուն և Երևանը համաձայնության չեն եկել խաղաղության պայմանագրի 2 հոդվածների շուրջ. Ալիեւ

Բաքուն և Երևանը համաձայնության չեն եկել խաղաղության պայմանագրի երկու հոդվածների շուրջ՝ պահանջներից զերծ մնալու և սահմանին ներկայության մասին, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Համառուսաստանյան պետական ​​հեռուստառադիոհեռարձակման ընկերությանը և «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում։


▪️ Առաջինը սահմանադրությունը փոխելն է։ Որովհետեւ Հայաստանի սահմանադրության մեջ անդրադարձ կա անկախության հռչակմանը, որն իր հերթին տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։


▪️ Երկրորդը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է, քանի որ այս հարցը լուծվում է կոնսենսուսով, առանց Հայաստանի համաձայնության դա ֆորմալ առումով անհնար է անել։


«Եթե այս ամենը որոշվի, ապա խաղաղության պայմանագրի ստորագրման համար այլևս խոչընդոտներ չեն լինի», - ասել է Ադրբեջանի ղեկավարը։