4.09.2025
Գործադիրը 205 հողատարածք է հատկացրել Սիսիան-Քաջարան նոր մայրուղու շինարարության համար
prev Նախորդ նորություն

Լավրով. ՌԴ-ն պատրաստ է փոխադարձության սկզբունքով վերականգնել կապերը Վրաստանի հետ

Լուսանկարը՝ ՌԲԿ
Լուսանկարը՝ ՌԲԿ

ՏԱՍՍ գործակալությանը տված տարեվերջյան հարցազրույցում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Մոսկվայի պատրաստակամության մասին՝ կարգավորել հարաբերությունները Թբիլիսիի հետ՝ վրացական կողմի փոխադարձ քայլերին համապատասխան։

Նախարարը շեշտել է Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը Վրաստանի ներքին գործերին չմիջամտելու վերաբերյալ՝ նշելով երկխոսության պատրաստակամությունը։ Երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են 2008 թվականին՝ Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումից հետո։


Ներկայումս պետությունների միջև փոխգործակցությունն իրականացվում է Շվեյցարիայի դեսպանության շահերի բաժինների միջոցով. ռուսականը գործում է Թբիլիսիում, վրացականը՝ Մոսկվայում։ Ընդ որում, հյուպատոսական հարաբերությունները երկրների միջև պահպանվում են դիվանագիտական կապերի խզման պահից։

Իրանական պատվիրակությունը կմեկնի Թուրքիա՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցով
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը