8.01.2025
Լուսանկարը՝ ՌԲԿ
prev Նախորդ նորություն

Իրանական պատվիրակությունը կմեկնի Թուրքիա՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցով

Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաքաին հայտնել է, որ իրանական պատվիրակությունը մոտ ապագայում կմեկնի Թուրքիա՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ բանակցություններ վարելու։


Նրա խոսքով, «Զանգեզուրի միջանցքը» «ընդհանրապես քաղաքական հարց չէ, այլ տեխնիկական հարց է՝ երկու երկրների միջև շատ յուրահատուկ պատմությամբ»։


«Իրանի դիրքորոշումը կայուն է։ Մենք ոչ միայն ողջունում ենք տրանսպորտային ոլորտում համագործակցության ընդլայնումը, այլև ընդգծում ենք, որ երկրների ինքնիշխան իրավունքները պետք է պահպանվեն։ Հավանաբար, մոտ ապագայում մեր պատվիրակությունը՝ համապատասխան կառույցների մասնակցությամբ, կմեկնի Թուրքիա՝ այս թեման ավելի մանրամասն քննարկելու համար։ Մենք հույս ունենք, որ այս հարցը շուտով կլուծվի», - հայտարարել է Բաքաին։

Ֆրանսիայի դեսպանը Սուրբ Ծննդյան շնորհավորանք է հղել Արցախի գաղթականներին
Հաջորդ նորություն next