Նախնական տվյալներով՝ Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 40 մարդ, ավելի քան 100-ը վիրավորվել են։ Այդ մասին հայտնում է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ): Ավելի վաղ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան "Կրոկուս Սիթի Հոլում" տեղի ունեցածը ահաբեկչություն է անվանել՝ հավելելով, որ ռուսական դիվանագիտական գերատեսչությունը ցավակցական զանգեր է ստանում ամբողջ աշխարհից: Ռուսաստանի ԱԴԾ-ն ուրբաթ երեկոյան հայտնել է, որ մերձմոսկովյան Կրասնոգորսկի "Կրոկուս Սիթի Հոլ"-ում համերգից առաջ հրաձգության ու հրդեհի մասին: Գերատեսչությունը հայտնել է, որ կան զոհեր և տուժածներ: ԱԴԾ-ի տվյալներով ՝ ուժային գերատեսչությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները։