Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերի հետ քննարկել է երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման, ինչպես նաև քիմիական արդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորությունները։ «Անդրադարձել ենք Գերմանական Միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Վերականգնման վարկերի բանկի (KfW) տեղային գրասենյակների ստեղծմանը և Հայաստանում էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացմանը»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախարարը։