22.11.2024
ՌԴ Դաշնային խորհուրդը հանդես է գալիս Ադրբեջանի և ԵԱՏՄ-ի համագործակցության խորացման օգտին
prev Նախորդ նորություն

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում ներմուծել է ավելի քան 600 խորանարդ մետր ռուսական փայտանյութ

Հայաստանը շարունակում է զարգացնել առևտրային հարաբերությունները Ռուսաստանի հետ ԵԱՏՄ շրջանակներում՝ 2024 թվականի առաջին ինը ամիսների ընթացքում ներմուծելով 618,2 խորանարդ մետր չմշակված փայտանյութ։


Այս ժամանակահատվածում Ռուսաստանից ԵԱՏՄ երկրներ կլոր փայտանյութի արտահանման ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 173 հազար խորանարդ մետր, հայտնում է Դաշնային անտառային տնտեսության գործակալության մամուլի ծառայությունը։


Ըստ Ռոսլեսխոզի տվյալների, ԵԱՏՄ մյուս գործընկեր երկրների շարքում Ղազախստան է արտահանվել 167,5 հազար խորանարդ մետր չմշակված փայտանյութ, Ղրղզստան՝ 4,59 հազար խորանարդ մետր, Բելառուս՝ 875,4 խորանարդ մետր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ընդհանուր ծավալը նվազել է 11%-ով։


«ԵԱՏՄ երկրները չեն սպառել ՌԴ կառավարության սահմանած առավելագույն ծավալը: Սա վկայում է Ռուսաստանի Դաշնության տարածքում փայտանյութի վերամշակման ուղղությամբ կառավարության ձեռնարկած միջոցառումների արդյունավետության մասին», - մեկնաբանել է Ռոսլեսխոզի տեղեկատվական համակարգերի զարգացման և պետական անտառային ռեեստրի վարչության պետ Պյոտր Միկկան։


Հայաստան, ինչպես նաև ԵԱՏՄ մյուս երկրներ փայտանյութի մատակարարումներն իրականացվում են միասնական կանոններով, որոնք նախատեսում են փայտանյութի երթուղին հետևելու համար էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթի պարտադիր առկայություն։