11.09.2026
Լուսանկարը` РБК
prev Նախորդ նորություն

ՌԴ Դաշնային խորհուրդը հանդես է գալիս Ադրբեջանի և ԵԱՏՄ-ի համագործակցության խորացման օգտին

ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ Ադրբեջանի մերձեցմանն աջակցելու մասին։


Ռուսական խորհրդարանի վերին պալատի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նման համագործակցությունը նպաստում է անվտանգության ամրապնդմանը, ինչպես նաև տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի զարգացմանը։ Դաշնային խորհուրդը ողջունում է նաև Բաքվի մտադրությունը՝ ընդլայնել փոխգործակցությունը այնպիսի միջազգային միավորումների հետ, ինչպիսիք են ԲՐԻԿՍ-ը և ՇՀԿ-ը։


«Մեր համագործակցության հիմքում ընկած է փոխադարձ վստահությունը», - ընդգծել է Կարասինը՝ նշելով, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները ներկայումս դրական դինամիկա են ցուցաբերում։


Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության հարցեր, Ադրբեջանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային արդի խնդիրներ, այդ թվում՝ Անդրկովկասում և ուկրաինական ճգնաժամի շուրջ իրավիճակը։

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում ներմուծել է ավելի քան 600 խորանարդ մետր ռուսական փայտանյութ
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ