7.12.2024
COP29-ի նախաշեմին Amnesty International-ը ահազանգում է Ադրբեջանում բռնաճնշումների մասին
prev Նախորդ նորություն

Հայաստանը վրացական պտուղ-բանջարեղենի երկրորդ խոշոր ներմուծողն է

Լուսանկարը` РБК
Լուսանկարը` РБК

Վրաստանի վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2024 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում Վրաստանից Ռուսաստան մրգերի և բանջարեղենի արտահանումը հասել է ռեկորդային 100 միլիոն դոլարի:


Հատկանշական է, որ Հայաստանը պահպանում է իր դիրքը որպես վրացական պտուղ-բանջարեղենային արտադրանքի երկրորդ խոշորագույն ներմուծող Ռուսաստանից հետո:


Ինչպես հայտնում է Սպուտնիկը, ռուսաստան մատակարարումների ծավալն ավելացել է 36%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Արտահանման հիմնական մասը կազմել են դեղձը, նեկտարինը և սալորը, ընդ որում՝ մատակարարումների զգալի աճ է գրանցվել Ռուսաստանում ամառային սեզոնի ավարտից հետո:


Վերջին յոթ տարիների ընթացքում Ռուսաստանը մնում է վրացական մրգերի և բանջարեղենի գլխավոր ներմուծողը, որին հաջորդում են Հայաստանը և Իսպանիան, ինչը ընդգծում է Հարավային Կովկասի երկրների կարևոր դերը գյուղատնտեսական արտադրանքի տարածաշրջանային առևտրում: