11.09.2026
Լուսանկարը` mtad.am
prev Նախորդ նորություն

Բաքվում մեկնարկում է COP29-ը. ովքե՞ր կմասնակցեն և ովքե՞ր են հրաժարվել

Այսօր Բաքվում մեկնարկում է COP29-ը։

Ադրբեջանը մեծ հպարտությամբ պարբերաբար հայտնում է, թե ո՞ր երկրներն են մասնակցելու իր համար չափազանց մեծ կարևորությունը ներկայացնող այս միջոցառմանը: Հիշենք՝ COP29-ի անցկացման համար Բաքուն անգամ ընտրությունների ժամկետը փոխեց՝ անցկացնելով դրանք սեպտեմբերին:


Ադրբեջանը հայտնել է, որ COP29-ին կմասնակցի Վրաստանի վարչապետը, որը նաև առանձին հանդիպում կունենա Ալիևի հետ, Իրանի և Թուրքիայի նախագահները: Սպսվում է նաև Նեթանյահուն: Կմասնակցի «Թալիբան» շարժումը, Աֆղանստանը, Զիմբաբվեն, Տանզանիան: Ռուսաստանը պատվիրակությունը կգլխավորի վարչապետ Միխայիլ Միշուստինը:


Հայտնի է նաև, թե որ երկրներն են հրաժարվել մասնակցել՝ Ֆրանսիան, Գերմանիան՝ պատճառաբանելով ներքաղաքական խնդիրներով, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Հնդկաստանի վարչապետ Նարենդա Մոդին, Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը և այլ առաջնորդներ: 


ՀՀ-ն մինչ այս պահը իր մասնակցելու կամ չմասնակցելու մասին պաշտոնապես չի հայտնել: Թեև քաղաքագիտական շրջանակները կասկածում են, որ Հայաստանը չի մասնակցելու: 


Ընդհանուր առմամբ, ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան 100 երկրների առաջնորդներ և կառավարության ղեկավարներ հաստատել են իրենց մասնակցությունը միջոցառմանը:


 

Իրանի նախագահը չի մասնակցի Բաքվում կայանալիք COP29 համաժողովին
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ