7.12.2024
Իրանի նախագահը չի մասնակցի Բաքվում կայանալիք COP29 համաժողովին
prev Նախորդ նորություն

Բաքուն և Երևանը խաղաղության պայմանագրի քննարկումը կվերսկսեն դեկտեմբերին. Հաջիև

Բաքուն և Երևանը խաղաղության պայմանագրի քննարկումը կվերսկսեն դեկտեմբերին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:


«Այս պահին Ադրբեջանի օրակարգի հիմնական թեման COP-29-ն է՝ մինչև նոյեմբերի վերջ»,- ասել է նա Բաքվում COP-29-ը համաժողովի շրջանակներում:


Ավելացրել է, որ դեկտեմբերից սկսած, Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր գործընթաց կսկսվի խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների քննարկման և շարունակման վերաբերյալ։


Ըստ Հաջիևի՝ փաստաթղթի տեքստը որոշակի հարցեր է պարունակում։ "Ուստի փորձագիտական ​​մակարդակով քննարկումներն ու բանակցությունները շարունակվում են: Դեկտեմբերից նոր գործընթաց է լինելու",- հավելել է նա: