Ադրբեջանի առողջապահության նախարարությունը հայտնել է Արցախի դեմ վերջին ագրեսիայի ժամանակ ադրբեջանցի 192 զինծառայողի մահվան մասին։ Գերատեսչության տվյալներով՝ մահացածներից 180-ը ՊՆ, 12-ը՝ հանրապետության ՆԳՆ զինծառայողներ են։ Եվս 511 զինվորական վիրավորվել է։ VERELQ-ը հիշեցնում է, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։ Հաղորդվում է հարյուրավոր զոհերի և վիրավորների մասին։ Լեռնային Ղարաբաղի բնակիչները սկսել են զանգվածաբար լքել հանրապետությունը։